Արամ Մանուկյանի մեջ վարչապետին պաշտպանելու զգացողություն է ակտիվանում

images (1)ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կասկածներ ունի, որ իշխանությունները որոշակի զոհեր են ուզում տալ՝ քավության նոխազ դարձնելով հատկապես վարչապետին. «Նույնիսկ երեկվանից սկսած իմ մեջ մի տեսակ զգացողություն է ակտիվանում՝ պաշտպանել վարչապետին»,-անկեղծացավ նա խորհրդարանում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ:

Սակայն այն ամենի մեղավորը, ինչ կատարվում է, ոչ թե վարչապետն է, այլ երկրի ղեկավարը. «Վարչապետը, ինչպես և բոլոր մնացածը, էս օղակում խաղացողներ չեն, խաղացողը մեկն է: Տիգրան Սարգսյանը երբեք ինքնուրույն ֆիգուրա չէ և չի էլ կարող լինի»,-համոզված է նա:

Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանի ներկայացրած աղմկահարույց հաշվետվությանը և դրանում առկա չարաշահումների վերաբերյալ հանրապետականի կոշտ քննադատություններին, ապա ՀԱԿ պատգամավորն այդ ամենը ցինիկություն է համարում. «Իշխանը երեք տարի ներկայացրել է նման զեկույց, բայց ո՞վ է պատժվել»,-հարցնում է նա և ասում, որ դա ընդամենը շոու է՝ երեք արարով՝ հայտնաբերել, ցուցադրել, պատժել կամ չպատժել:

Ըստ նրա՝ երրորդ արարը ինքը հաջողված կհամարի, եթե պատժվեն համակարգի ղեկավարները:

 

Tags: ,