Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած քննադատկան բանաձևի առնչությամբ: Դրանում մասնավորապես նշվում է, որ կառույցի ընդունած փաստաթուղթը վնասելու է Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները:
“Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների կողմից “Ադրբեջան. Իլգար Մամեդովի գործը” վերտառությամբ բանաձևի ընդունումն ափսոսանք է առաջացնում: Եվ մենք անհրաժեշտ ենք համարում մեր կարծիքը հայտնել այդ քայլի առնչությամբ, որը չի նպաստում Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացմանը: Ցանկանում ենք նշել, որ Ադրբեջանը հավատարիմ է ժողովրդավարության արժեքներին, մարդու իրավունքներին ու ազատություններին: Իսկ երկրում խռովության կոչ անելու փորձերին համարժեք պատասխան տալը չի հակասում միջազգային իրավական նորմերին:
Ցավոք սրտի, Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հաճախ են հավաքում նրանց, ովքեր առանձնանում են իրենց կողմնակալությամբ և քննարկման են դնում Ադրբեջանին առնչվող հարցեր, հնչեցնում են իրականությանը չհամապատասխանող մտքեր: Եվրոպայում, որտեղ գլխավոր սկզբունքը ժողովրդավարական արժեքներն են, Եվրախորհրդարանի 754 անդամներից 20-30-ի դիրքորուշումը պաշտոնական փաստաթղթի վերածելը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին: Դա առնվազն Եվրախորհրդարանի բացարձակ մեծամասնության իրավունքի յուրացում կարելի է որակել”,-ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Պաշտոնական Բաքուն Եվրախորհրդարանին նաև մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելու մեջ: “Եվրախորհդարանը, որ ժողովրդավարությունը, արդարությունը և մարդու իրավունքները համարում է համամարդկային կարևոր արժեք, երբեք արդար, միջազգային իրավունքին հարիր դիրքորոշում չի ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ և հանդես չի եկել հայտարարությամբ ո՛չ Ադրբեջանի տարածքների վերաբերյալ, որոնք արդեն 20 տարի է բռնազավթված են, ո՛չ էլ մոտ մեկ միլիոն փախստականների և հարկադիր տեղահանվածների խնդրի առնչությամբ: Եվրախորհրդարանի որոշ ներկայացուցիչների նման մոտեցումը և ճնշումը պարզապես անընդունելի են”,-նշվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Եվրոդատարանը հունիսի 13-ին ընդունել է “Ադրբեջան.Իլգար Մամեդովի գործը” վերատառությամբ բանաձև, որում մարդու իրավունքները ոտնահարելու համար դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին:
Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին:
Tags: ադրբեջան