Արդյո՞ք միապետը ժողովրդին ընդառաջ կգնա. Թայիփ Էրդողան

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Թուրքիայի հարցով երեկ Եվրամիության ընդունած քննադատական որոշման մասին: Նրա կարծքիքով՝ Եվրամիությունում տեղի ունեցող բաների հետևում կանգնած են նրանք, ովքեր չեն ուզում, որ Թուրքիան զարգանա:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ Էրդողանը ևս մեկ անգամ քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, ոչ օբյեկտիվ են լուսաբանել Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները: Վարչապետը մեկնաբանել է նաև ընդդիմության արտահայտած այն կարծիքը, թե ինքը միապետ է: «Մենք ընդառաջ ենք գնում ժողովրդի կամքին: Մեր հետագա բոլոր քայլերը կախված կլինեն հանրաքվեի արդյունքներից: Արդյո՞ք միապետը այդպես կվարվի»,-հայտարարել է Էրդողանը:
Նշենք, որ վարչապետ Էրդողանը արդեն երկու անգամ հանդիպել է հանրության կարծիքը ներկայացնող 11 հոգանոց պատվիրակության հետ և «Գեզի» այգու հարցը, որի վերաբերյալ, սակայն, որևէ հստակ որոշում դեռ չի կայացվել:

Tags: