Վերջին շաբաթներին Թաքսիմի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները, որոնք իրենց վրա սևեռեցին աշխարհի բազմաթիվ երկրների ուշադրությունը, ընդգրկեցին թուրք հասարակության տարբեր շերտերի: Անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, էթնիկական և ազգային պատկանելիությունից, Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիներ միավորվեցին՝ արտահատելով իրենց բողոքը կառավարության որոշման դեմ:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ «Գեզի» այգու համար պայքարին իրենց յուրատեսակ մասնակցությունն ունեին նույնիսկ երեխաները: Ստամբուլի, Անկարայի կենտրոնական հրապարակներում կարելի էր տեսնել բազմաթիվ երեխաների, որոնք իրենց ծնողների հետ միասին մասնակցում էին համաժողովրդական ելույթներին: Ահա «Գեզի» այգում 6-8 տարեկան երեխաների համար փոքրիկ արհեստանոց է ստեղծվել, որտեղ երեխաները իրենց տպավորություններն արտահայտել են գունավոր նկարներում՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կատարվում Ստամբուլում: Ստորև ներկայացնում ենք երեխաների հեղինակած մի քանի հետաքրքիր նկարներ, որոնք հրապարակել է թուրքական «Ռադիկալը»:
