Ովքե՞ր են «Գեզի» այգու ցուցարարները

gezi_park«KONDA» հետազորտական և խորհրդատվական ընկերությունը հունիսի 6-7-ը ընկած ժամանակահատվածում մի հետաքրքիր սոցիալական հարցում է անցկացրել պարզելու համար, թե Ստամբուլի «Գեզի» այգու համար պայքար սկսած ցուցարարները որքեր են, ինչ սեռի են պատկանում, քաղաքական ինչ հայացքներ ունեն, ինչի համար են պայքարում և մի շարք այլ հետաքրքիր տվյալներ:

Այսպես «Ռադիկալը» հայտնում է, որ անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ 4 հազար 411 ցուցարարների 50,9 տոկոսը կանայք են, 31 տոկոսը այգու ծառերը կտրելուց ի վեր չեն լքել «Գեզիի» տարածքը, 79 տոկոսը ոչ մի միության անդամ չէ, 44,4 տոկոսը մինչև «Գեզիի» դեպքերը երբեք ցույցերի չի մասնակցել: Ցուցարարների միջին տարիքը 28-ն է, ամեաակտիվը Ստամբուլի Քադըքյոյ և Շիշլի թաղամասերի բնակիչներն են:
Հետաքրքրական է, որ ցուցարարների 69 տոկոսը «Գեզիի» իրադարձությունների մասին իմացել են սոցիալական մեդիայից: Ցուցարարների 41 տոկոսը 2011 թվականի ընտրությունների ժամանակ իր ձայնը տվել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, իսկ 31 տոկոսը այդ կուսակցության օգտին կքվեարկեր, եթե այսօր ընտրություններ լինեին: Ցուցարարների 22,5 տոկոսի կարծիքով՝ մարդու իրավունքների հարցում ամենախոցելի օղակը փոքրամասնություններն են: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ցուցարարների 58,1 տոկոսը «Գեզի» այգում է հավաքվում երկրում ազատությունների կրճատման պատճառով:

 

 

 

 

Tags: