Ավստրալիայում ընդունվել է պաշտոնական փաստաթղթերում նշվող երրորդ սեռի անվանում այն մարդկանց համար, որոնք չեն կողմնորոշվում իրենց տղամարդ կամ կին լինելու մեջ

passportԱվստրալիայում նոր հրահանգ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ պաշտոնական փաստաթղթերում մարդիկ երրորդ սեռ՝ հերմաֆրոդիտ անվանումը նշելու հանրավորություն կունենան:

Հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող նոր համակարգի համաձայն՝  անհատները ստիպված չեն լինի հորմոնային թերապիա անցնել նոր սեռ նշելու համար:

2011թ-ից ի վեր կիսով չափ կին, կիսով չափ տղամարդ Ավստրալիայի քաղաքացիները իրավունք էին ստացել անձնագրերում իրենց սեռը նշել նաև ‘X’ նշանով, իսկ տրասնգենդերային մարդիկ կարող էին իրենց ցանկությամբ ընտրել իրենց սեռը՝ տղամարդ կամ կին:

Այս նոր փոփոխություններով մարդիկ կկարողանան ընտրել M (տղամարդ), F (կին) կամ X (անորոշ, հերմաֆրոդիտ, անհայտ) տարեբերակներից որևէ մեկը:

Ավստրալիայի գլխավոր դատախազ Մարկ Դրեյֆուսի կարծիքով նոր հրահանգը մարդկանց համար ավելի հեշտ է դարձնում իրենց սեռը նշելու կամ փոխելու գործընթացը:

Եթե ավստրալիացին ցանկանա փոխել փաստաթղթերում նշված իր սեռի անվանումը, ապա նա կարող է կառավարություն ներկայացնել բժշկի կամ հոգեբանի տված հավաստագիր, որից հետո այդտեղ նշված սեռի անվանումը կգրանցվի պաշտոնական փաստաթղթերում:

 

Tags: