Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել

arm13712153545Հունիսի 14-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Գազ-53» մակնիշի 09 ՍՍ 937 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և վարորդ Մ. Չոլոյանին ցուցաբերել առաջին բուժօգնություն: