Նախնական հաշվարկների համաձայն, Իրանում նախագահական ընտրություններում առաջատար է հոգևորականության ներկայացուցիչ Հասան Ռոուխանին: Դրա մասին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտնել է ՆԳ նախարար Մուհամեդ Նաջարը:
Նրա տվյալներով, ողջ երկրի 1631 ընտրատարածքում քվեարկած 826,6 հազար մարդուց,402 հազարը քվեարկել է Ռոուխանիի օգտին: Նրա մրցակից Թեհրանի քաղաքապետ Բաքեր Կալիբահը ստացել է 127 հազար ձայն:
Ռոուխանին հայտնի է նաև որպես Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների մասնակից: Ընտրություններին նա հանդես է եկել որպես ռեֆորմիստների կողմից միասնական թեկնածու:
Tags: իրան