Մեծ Բրիտանիայի կառավարությունը գիտական մրցանակ է սահմանել, որի դրամական գործակիցը գերազանցում է Նոբելյան մրցանակը,հունիսի 14-ին հայտնել է Դևիդ Քեմերունը: Դափնեկիրը կստանա 1 մլն ֆունտ (1,56 մլն դոլար):
Քեմերունի խոսքով, պարգևը կտրվի նրան, ով “կկարողանա լուծել ժամանակի ամենախոշոր գիտական խնդիրը”:
“Որն է այդ խնդիրը` կորոշեն հասարակ մարդիկ: Հիմա մարդկությունը մի շարք լուրջ խնդիրների առջև է կանգնած, որոնք արժանի լուծում պետք է ստանան: Դա կարող է շաքարային դիաբետի կամ էլ դեմենցիայի (ԱԼՑհեյմերի հիվանդություն) դեղամիջոց լինել: Տրանսատլանտյան թռիչք` առանց ջերմոցային գազերի արտանետումների, կամ ցանկացած բացահայում, որը համեմատելի է ասենք պենիցիլինի հայտնագործմանը”:
“Այդ մրցանակը “Բրիտանիան տաղանդ է փնտրում”հեռաուստաշոուի նման մի բան կլինի: Գիտնականները լուծումներ կառաջարկեն, իսկ մենք կգնահատենք դրանց կարևորությունը: Հույս ունեմ, որ դրամական մրցանակը կխթանի գիտական գործունեությունն այդ ուղղությամբ”:
Քեմերունի խոսքով, գաղափարին ոգեշնչել է Բրիտանիայի խորհրդարանի 1713-ին հատուկ սահմանված մրցանակը: Այն ժամանակ ծովագնացների առջև սուր դրված էր ծովում երկարության ճշգրիտ չափման խնդիրը: Այդ խնդիրն այնքան դժվարլուծելի էր ու հրատապ, որ իշխանությունները 20 հազար ֆունտ պարգևավճար խոստացան դրա լուծման համար: Մրցանակը ստացավ անգլիացի ինքնուս ժամագործ Ջոն Հարիսոնը, որին հաջողվեց հայտնագործել քրոնոմետրը` որը որոշում է նավի դիրքը ծովում` մինչև 1 աստիճան ճշգրտությամբ:
Tags: մրցանակ