«Twitter»-ում գրանցվել է 13,5 մլն հաղորդագրություն «Գեզի» այգու մասին

twitter-birdԹաքսիմի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները մեծ արձագանք գտան մի շարք սոցիալական կայքերում՝ մասնավորապես «Twitter»-ում: Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ ամեն օր սոցիալական այդ կայքում տասնյակ հազարարվոր հաղորդագրություններ կարելի էր տեսնել ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտասահմանից: Ընդհանուր առմամաբ մինչ օրս «Twitter»-ում «Գեզի» այգու մասին գրվել է 13,5 մլն հաղորդագրություն:

Հետաքրքիր է նաև այն վիճակագրությունը, թե ամենից շատ որ երկրներից են մեկնաբանություններ արվել «Գեզի» այգու թեմայով: Այսպես այս ցուցակում, բնականաբար, առաջատարը Թուրքիան է, այնուհետև ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Հաղորդագրությունները հիմնականում գրված են թուրքերենով, անգլերենով, իսպաներենով և գերմաներենով:

«Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ 13 մլն 458 հազար 608 հաղորդագրությունները ամենից շատ արվել են  հետևյալ թագերով՝ «#geziparki», «#direniş», «#occupygezi», «#direnankara», «#direngeziparki»:

Tags: