Էրդողանը սուլթան Սուլեյմանին մարմնավորած Հալիթ Էրգենչի համար օսմաներենի քննություն է կազմակերպել

Halit-ErgencԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ «Գեզի» այգու հարցով հասարակության կարծիքը ներկայացնող 11 հոգանոց պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հետաքրքիր երկխոսություն է ունեցել նշանավոր թուրք դերասան սուլթան Սուլեյմանի կերպարը մարմնավորող Հալիթ Էրգենչի հետ, որը ևս հանդսանում է պատվիրակության անդամ: Մի քանի ամիս առաջ վարչապետը հանդես էր եկել քննադատությամբ «Հրաշալի դար» սերիալում սուլթան Սուլեյման Կանունիի կերպարի հասցեին, նշելով՝ «Մենք այսպիսի Կանունի, այսպիսի սուլթան Սուլեյման չենք ճանաչել: Ես դատապարտում եմ սերիալի ռեժիսորներին: Դատարանը պետք է անհրաշետ որոշում կայացնի»:

Ահա թուրքական «Ռադիկալը» գրում է, որ պատվիրակության հետ հանդիպումից հետո վարչապետ Էրդողանը կրկին անդրադարձել է Սուլեյմանի կերպարի հարցին: Երբ խոսքը գնացել է «Գեզի» այգու ցույցերի ժամանակ Էրդողանի հասցեին հնչած «sert üslup» («խիստ բնույթ») արտահայտության մասին, Էրդողանը շրջվել է դեպի դերասան Էրգենչը և ասել նրան «Կանունիի մոտ էլ «sert mizaçlı» էր, դու դա գիտես»: Այնուհետև Էրդողանը Էրգենչին մի քանի օսմաներեն բառերի իմաստն էլ է  հարցրել, և երբ դերասանը չի իմացել դրանց բացատրությունը, վարչապետը ասել է. «Դու Կանունիին ես մարմնավորում, ինչպե՞ս կարող ես չիմանալ սրանք»:

Tags: