Թաքսիմի համերաշխության պլատֆորմի այն հայտարարությունից հետո, թե «Գեզի» այգու համար պայքարը շարունակվելու է, որոշում է ընդուվել հանել այգու տարածքում գտնվող մյուս բոլոր միություններին, նախաձեռնություններին և հասարարակական կազմակերպություններին պատկանող պաստառները: «Շարունակում ենք Գեզի այգու դիմադրությունը: Հարցով զբաղվող կազմակերպությունների որոշման համաձայն որոշ քաղաքական կուսակցությունները, շրջակա շարժումները և միությունները մեկ ընդհանուր վրանի տակ են հավաքվելու և շարունակելու դիմադրությունը: Հիմնվելու է ընդհանուր վրան, բոլորը հավաքվելու են այնտեղ»,-նշվել է համերաշխության պլատֆորմի որոշման մեջ:
«Դողան» լրատվալան գործակալությունը, անդրադառնալով «Գեզի» այգու համար պայքարի արդեն 19-րդ օրվան, հայտնում է, որ անցած շաբաթ այգու մուտքի առաջ կանգնեցված բարիկադը այսօր ակտիվիստների կողմից կրկին բացվել է: «Այցելուների մուտքի ու ելքի համար այս բարիկադը դժվարություն է ստեղծում, այդ պատճառով էլ բացեցինք: Իրականում այս պահին բարիկադի կարիք էլ չկա»,-նշել է ակտիվիստներից մեկը:
Tags: թուրքիա