Վինի պուխը մեղրով սնվող, բոլորի կողմից սիրված կերպար է:
Սակայն երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպիին համեմատել են Վինի պուխի հետ երկրի խիստ գրաքննական օրենքները գործի են անցել:
Չինական կայքերից մեկում հրապարակվել էր Կալիֆորնիայի գագաթնաժողովի ժամանակ հանդիպած Սի Ցզինպիի և Բարաք Օբամայի լուսանկարը:
Նկարի կողքին տեղադրվել էր նաև Վինի պուխի և նրա ընկեր վագրի նկարը, որոնք պատկերված էին այն նույն դիրքով, ինչ որ քաղաքական գործիչները:
Նկարի տակ արված գրառումները և նկարը անմիջապես հեռացվել էին կայքից:
Ամեն դեպքում նկարը տարածվել էր ինտերնետում, իսկ քննադատները հայտնել էին, որ գրաքննադատները սխալ են հասկացել համեմատության իմաստը:
Կոմունիստական կուսակցության գրաքաննադատները միջամտում են ինտերնետային կայքերում կառավարության հասցեին արված նույնիսկ ամենաաննշան քննադատությանը:
Nicaragua Rabbit անունով բլոգերը Twitter –ին հավասարազոր չինական կայքում երկու նկարները տեղադրել էր երեքշաբթի օրը:
Tags: Չինաստան
