New England Patriot ֆուտբոլային թիմի ղեկավար Ռոբերտ Կրաֆթը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2005թ-ին գողացել է Սուպեր գավաթ XXXIX-ի իր մատանին, սակայն Ամերիկայի կառավարության բարձաստիճան պաշտոնյաները միջազգային խնդիրներից խուսափելու համար նրան խնդրել են հայտնել, որ ինքն է նվիրել մատանին:
Կրաֆթը այդ դեպքի մասին հայտնել է հինգշաբթի օրը Նյու Յորքում կազմակերպված Կարնեգի Հոլի գերազանցության մեդալի գալա մրցանակաբաշխության ժամանակ:
Կրաֆթը նշել է, որ երբ ինքը Պուտինին ցույց է տվել մատանին, Ռուսաստանի նախագահը վերցրել է այն և դրել գրպանը, որից հետո ՊԱԿ-ի երեք աշխատողների հետ դուրս է գնացել:
Այդ միջադեպը գրանցվել էր 2005 թ-ի ամռանը, երբ թիմը Կրաֆթի ղեկավարման ընթացքում նվաճել էր իր երրորդ սուպեր գավաթը:
Կրաֆթը ամերիկացի հայտնի բիզնեսմեններից մեկն էր, որ հետագայում այցելել էր Ռուսաստան Պուտինին հանդիպելու: Նա այդտեղ հայտնել էր, որ ավելի քան 25,000 դոլար արոժողությամբ մատանին նվեր է եղել:
New York Post-ի տեղեկություններով՝ այժմ Կրաֆթը պնդում է, որ Պուտինը պարզապես գրպանել է 4,94 կարատ մատանին, իսկ երբ բիզնեսմենը ցանկացել է այն հետ պահանջել, Սպիտակ տունը միջամտել է:
Ըստ տեղեկությունների՝ մատանին այժմ պահվում է Կրեմլի հավաքածուի մեջ:
Tags: ԱՄՆ, Ռուսաստան
