Կնոջը ծեծելով սպանել են իր դստեր արևմտյան հագուկապից բողոքող հարևանները:
Նոր Դելից 144 կմ հեռավորության վրա գտնվող Հնդկաստանի Ալիգարա քաղաքում 55-ամյա կինը սպանվել է իր դստեր՝ ջինսե տաբատները ավանդական հնդկական հագուստից նախընտրելու շուրջ երկարատև վեճի արդյունքում:
Վեճը, որի ընթացքում մի քանի մարդ ևս վիրավորվել է, սկսվել էր այն բանից հետո, երբ հարևաններից մեկը շարունակաբար բողոքել էր 20-ամյա աղջկա հագուստի ընտրության վերաբերյալ:
Աղջկա հայրը India Today-ին հայտնել էր, որ հարևանը իրեն խնդրել էր՝ իր դստերը չթողնել ջինս հագնել, քանի որ նրա տղանները անընդհատ նայում են աղջկան:
Աղջկա հայրը նաև ավելացրել էր, որ հարևանը իրեն զգուշացրել էր, որ նման կերպ շարունակվելու դեպքում, իր աղջկան կբռնաբարեն:
Ըստ տղամարդու՝ հրացաններով և մահակներով զինված ամբոխը ներխուժել էր իր տուն, հրացանի ետնամասով խփելով իր կնոջ գլխին՝ սպանել նրան և վիրավորել իրեն ու իր դստերը:
Ոստիկանության տվյալներով՝ այս դեպքի կապակցությամբ մի կին ու մի տղամարդ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են սպանության և սպանության փորձ կատարելու մեջ:
Ոստիկանությունը աշխատում է մյուս մեղավորներին գտնելու ուղղությամբ:
