Հունիսի 16-ին, ժամը 00.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից երկու հովիվ նախիրը (10 կով, 200 ոչխար) բարձրացրել են Արագած սարը և նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում:
Անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ «Ուրալ» ամենագնացով և ՄՓՎ օպերատիվ խումբը պետ փ/ծ գնդապետ Շ. Շամիրյանի գլխավորությամբ:
Ժամը 02.32-ին հրշեջ-փրկարարները «Տառերի պուրակ»-ից սկսել են որոնողական աշխատանքները:
Ժամը 05.07-ին «Ամբերդ» ամրոցից մոտ 7 կմ դեպի հյուսիս-արևելք հայտնաբերվել են որոնվող հովիվներ՝ Զ. Մինասյանը և Սուրիկը, որոնք տեղանքին ծանոթ չլինելու պատճառով որոշել էին գիշերել տվյալ հատվածում:
Tags: ԱԻՆ