Ադրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպան է եղել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Բաքվի Խոթայի շրջանի Նահիմով փողացում վարձով բնակվող, ադրբեջանական ռազմածովային ուժերի զինծառայող Իբրահիմ Ռաջաբ օղլու Գաֆարովը կախվելով ինքնասպան է եղել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը:
Գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սկսվել է հետաքննություն:
Tags: ադրբեջան