Չեխիայի վարչապետը հեռանում է պաշտոնից

o_786796Կիրակի երեկոյան Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը հայտնել է պաշտոնից հեռանալու մտադրության մասին: Նա համապատասխան հայտարարությունն արել է Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության նիստից հետո, որի առաջնորդն է հանդիսանում: Կառավարության ղեկավարը խոստացել է պաշտոնական հայտարարություն անել երկուշաբթի:

o_787552“Ես ամենայն ուշադրությամբ հետևում եմ երկրում չորեքշաբթի օրվանից քաղաքական իրավիճակի զարգացմանը ու  հաշիվ եմ տալիս ինձ, թե ինչ հետևանքներ այն կարող է ունենալ ինձ համար: Դրա համար այսօր (կիրակի) կդիմեմ կառավարության նախագահի պաշտոնից հեռանալու համար”,- ասել է նա` նշելով որ  քաղաքական պատասխանատվություն է կրում կատարվածի համար:

Անցած շաբաթ Չեխիայում կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվեց  քաղաքական 7 գործիչ: Հետախուզման արդյունքում նրանց դեմ պաշտոնական մեղադրանք առաջ քաշվեց: Շաբաթ, հունիսի 15-ին Չեխիայի վարչապետն ազատեց իր գրասենյակի ղեկավար Յանա Նագիյովին, որը, ինչպես պարզվեց, երկրի կառավարող կուսակցությունում ծավալված սկանդալի գլխավոր գործող անձ է: Կինը կգտնվի հսկողության տակ, մինչ հետաքննություն է ընթանում: Նա մեղադրվում է  Նեչասի կնոջ (որից բաժանվում է) նկատմամբ հետապնդում կազմակերպելու, ինչպես նաև ծառայողական դիրքը չարաշահելու ու կաշառակերության մեջ: Կնոջը 5 տարվա ազատազրկում է սպառնում: Կինը, սակայն, իր մեղքը չի ընդունում:

Tags: