Ավերիչ ջրհեղեղը, որը 21 մարդու կյանք է խլել ու զգալի կորուստ պատճառել Գերմանիային . Չեխիային, Սլովակիային, Հունգարիային` հասել է Բալկանյան տարածաշրջան: Ջրհեղեղը, որն արդեն կորցրել է ավերիչ ուժը, գերազանցել է 2006-ի ռեկորդը:
Հունիսի 16-ից Խորվաթիայում Դանուբի մակարդակը սկսել է նվազել: Նույն օրը Սերբիայում ջրհեղեղը հասել է առավելագույն մակարդակի` 678 սմ Նովի-սադ քաղաքի մոտ: Մեկ օրում ջրի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով, սակայն հունիսի 17-ից այն կսկսի նվազել, հավատացնում են փորձագետները:
Փրկարարական ծառայությունների հատուկ ուշադրության տակ են “Ջերդալ 1” ՀԷԿ-ը, որը գտնվում է Սերբիայի ու Ռումինիայի սահմանին: Այն Դանուբի ամենախոշոր ու Եվրոպայի ամենահզոր ՀԷԿ-ն է : Ղեկավարությունը վստահեցնում է, որ լրիվ պատրաստ է ջրհեղեղին: Ջրամբարում ջրի մակարդակը նվազեցված է 2,5 մետրով:
Ռումինիայում իշխանությունները վերահսկում են Պրուտ և Դանուբ գետերի մակարդակը, ստուգում հիդրոտեխնիկական սարքավորումների ու ամբարտակների ամբողջականությունը:Բուլղարիայում Դանուբի վարարումը կարող է բարդանալ տեղումների պատճառով: Երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը նախազգուշացրել է ջրի` կրիտիկական մակարդակի բարձրացման հնարավորության մասին:
Tags: ջրհեղեղ
