Ելենա Միզուլինան առաջարկում է արգելել օրալ սեքսի քարոզը

51bdb14d-40bc-fbf0-40bc-fbff2b340d69.photo.0 (1)Ընտանիքի, կնոջ և երեխաների հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Ելենա Միզուլինան РенТВ-ի “Շաբաթը Մարիանա Մաքսիմովսկայայի” հետ հաղորդման ժամանակ եթերում առաջարկել է  ընդլայնել “ոչ ավանդական սեքսուալ հարաբերությունների” ցուցակը, որոնց քարոզն արգելվել է  վերջերս ընդունված օրենքով: Նրա կարծիքով, բացի միասեռ սիրուց, այսպես կոչված` “ոչ ավանդական հարաբերությունների “ տեսակ պետք է համարել նաև օրալ սեքսը:

Ինչպես նշում են հասարակայնության ներկայացուցիչները, պատգամավորի հարցազրույցում անմիջական կոչ չի եղել սեքսուալ այդ հարաբերություններն արգելելու վերաբերյալ: Այդուհանդերձ, նրա հայտարարությունը համացանցում քննադատությունների ալիք է բարձրացրել: Օրինակ, Քսենյա Սոբչակը թվիթերյան իր էջում գրել է ”Միզուլինայի հաջորդ նախագիծը կապված կլինի չուպա-չուպսի` երկրի ժողովրդագրական վիճակի վրա կործանարար ազդեցությանը…”: Իսկ մի լրագրող նշել է`”օրալ սեքսի դեմ օրենքը թարմանում է”:

Հունիսի 11-ին Պետդուման երկրորդ ու երրորդ ընթերցմամբ ընդունեց երկրում գեյ-քարոզն արգելող օրենք, որի հեղինակներից մեկն էլ “Արդար Ռուսաստան” կուսակցության  պատգամավոր Միզուլինան էր: Քննարկումների ընթացքում նախնական “համասեռականություն” եզրույթը փոխարինվեց անորոշ “ոչ ավանդական սեքսուալ հարաբերություններ” արտահայտությամբ: Հիմա նման վարքագծի քարոզումը տուգանվում է 4 հազարից մինչև 1 մլն ռուբլիով:

 

Tags: