Թուրքական առաջատար արհմիությունները գործադուլ են հայտարարել

pic_4698fd422c6b647bfaa2bf86d4a6876fԹուրքական KESK և  DISK արհմիությունները հունիսի 17-ին ազգային գործադուլ են անցկացնելու: Կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ գործադուլն անց է կացվելու Ստամբուլի կենտրոնում` որպես  Գեզի այգում ընդդիմադիրներին քշելու դեմ  բողոքի նշան:

KESK-ը  (պետծառայողների արհմիությունների միավորում) որը 240 հազար անդամ ունի,  գործադուլի կոչ էր արել որոշ ժամանակ առաջ: DISK (պրոգրեսիվ արհմիությունների միավորում) հետ, որն ավելի քան 300 հազար անդամ ունի, ակցիային  միացել են նաև բուժաշխատողների, ինժեներների ու ատամնաբույժների  շահերը ներկայացնող  արհմիությունները:

Գեզի այգուց ցուցարարներին ցրել են հունիսի 15-ին: Կիրակի գիշերը հազարավոր ցուցարարներ փորձել են մոտենալ այգուն ու Թաքսիմ հրապարակին, սակայն ոստիկանությունը նրանց  երթը  արցունքաբեր գազ կիրառելով կասեցրել է: Կիրակի ընդդիմադիրների `քաղաքի կենտրոն հասնելու փորձերը շարունակվել են, սակայն ոստիկանությունը  արգելափակել է Թաքսիմի մուտքը:

 

Tags: