Այսօր`հունիսի 17-ին, Թուրքիայում գործադուլ է տեղի ունենալու: Գործադուլին մասնակցելու են թուրքական 5 արհմիություններ`DISK, KESK, TMMOB, TTB և TDHB, հաղորդում է թուրքական “Հուրրիյեթ” կայքը:
Այս քայլով նրանք իրենց բողոքն են արտահայտում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների դեմ`վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջելով դադարեցնել ոստիկանության բռնաճնշումները ցուցարարների նկատմամբ:
“Հունիսի 17-ին մեր անդամները գնալու են իրենց աշխատանքի վայրերը, այս բռնության դեմ իրենց բողոքն են արտահայտելու, այնուհետև շարժվելու են քաղաքների կենտրոնական հրապարակներ: Հավասար, ազատ և ժողովրդավարական Թուրքիա ունենալու համար կոչ ենք անում միասին գործել”,- ասվում է արհմիությունների հայտարարության մեջ:
Tags: թուրքիա