Յուտա նահանգի Օգդեն քաղաքում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը եկեղեցում կրակ էր բացել:
Տղամարդը տեղի բնակիչ Չարլզ Ռիչարդն է: Կիրակնօրյա պատարագի ժամանակ նա կրակել էր ծխականներից մեկի ծոծրակին ու փախել առևանգված ավտոմեքենայով:
Ոստիկանության տեղեկություններով, տուժածը նրա ծանոթն էր, որի հետ Ջեննինգսը նախօրեին վիճաբանել էր ու նման կերպ որոշել պատժել նրան:
Տուժածը կենդանի է, սակայն նրա վիճակը ծանր է գնահատվում:
Tags: մահափորձ