Հայտնի դերասանն իր սիրելիի հետ մտադիր է տիեզերք թռչել Ֆրանսիայում կայանալիք շքեղ հարսանիքից հետո:
Դերասանն իր ընտրյալի` Միլա Կունիսի հետ մեղրամիսն անց է կացնելու տիեզերքում, որ այն հիշվի ողջ կյանքում: Աղբյուրի տեղեկացման համաձայն, ամուսինների կարգավիճակում զույգն առաջին օրերն անց է կացնելու տիեզերական ուղեծրում:
Դեմի Մուրի հետ ծանր բաժանությունից հետո 35-ամյա Կատչերը որոշել է իրականացնել իր պատանեկան երազանքը: Նա դիմել է տիեզերական տուրիզմով զբաղվող Virgin Group ընկերություն:
Դերասանն այդ երջանկությունը ցանկացել է կիսել իր վաղեմի ընկերուհու` Միլա Կունիսի հետ ու նրան ամուսնության առաջարկություն արել: Ի դեպ, Կատչերը թվով 500-րդն է տիեզերանավով զբոսանքի մեկնել ցանկացողների ցուցակում: Virgin Group-ի սեփականատեր, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն արդեն հաստատել է այն տեղեկությունը, որ դերասանը կթռչի տիեզերք.”Ես զանգահարեցի Էշտոնին, որ շնորհավորեմ այդ իրադարձության կապակցությամբ: Նա շատ հուզված է…”:
Արդեն հայտնի է, որ այս ձեռնարկը մի ամբողջ կարողություն կարժենա: Սակայն, թանկությունն ամենևին չի սարսափեցնում աստղային զույգին:
Tags: աստղեր