Պարզվել է Դոնի Ռոստովում երկու երեխաների մահվան պատճառը.”Այն չինական ծագում ունի”,-հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:
“ՌԴ տարածքում մենք նման վարակի հետ ենք բախվել Խաբարովսկի մարզում, բժիշկների այն բրիգադը, որը լավ ծանոթ է հիվանդության ընթացքին, Խաբարովսկից բերվել է Ռոստովի մարզ”: Նա նշել է, որ Ռոստովի մարզի ողջ բուժանձնակազմը հատուկ պատրաստություն է անցել, իսկ ծնողներին զգուշացվել է, թե ինչպես կարող են այն տարբերել սովորական վարակից : Վարակի աղբյուրը դեռևս հայտնաբերված չէ, տեղեկացրել են , որ ներկայում կատարվում է ջրի ու մթերքի ստուգում:
Դոնի Ռոստովում էնթերովարակի բռնկման պատճառով մանկապարտեզի 100 երեխա է վարակվել: Քաղաքային հիվանդանոցում 75 երեխա է բուժվում, նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:”Մենինգիտ” ախտորոշումը հաստատվել է 38 երեխաների մոտ: Տներում հետազոտվում է 87 երեխա:
Tags: հիվանդություն