Պուտինը ժխտել է Սուպեր գավաթի մատանին գողանալու մեղադրանքը` հայտնելով, որ այն պահվում է Կրեմլի թանգարանի պետական նվերների հետ

Vladimir PutinՌուսաստանի նախագահը ժխտել է այն մեղադրանքը, որ ինքը գողացել է New England Patriots ֆուտբոլային թիմի սեփականատեր Ռոբերթ Կրաֆթի Սուպեր գավաթի մատանին:

Կիրակի օրը Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Սուպեր գավաթի XXXIX մատանին հստակ կերպով տրվել է որպես նվեր:

Նա ավելացրել էր, որ ներկայումս այն պահվում է Կրեմլի թանգարանի պետական նվերների հետ միասին:

Կրաֆթը 2005թ-ին տեղի ունեցած միջադեպը միջազգային սկանդալի էր վերածել` հինգշաբթի օրը հայտարարելով, որ Պուտինը գրպանել է իր մատանին:

Պեսկովը CNN-ին տեղեկացրել է, որ ինքը տեղյակ չէ` ինչու է միլիարդատեր բիզնեսմենը Պուտինին մեղադրում նման բանի մեջ` հայտնելով, որ Կրաֆթի ասածը տարօրինակ է հնչում, քանի որ ինքը այդ միջադեպի ժամանակ մոտակայքում էր գտնվում և տեսել ու լսել է, որ Կրաֆթը մատանին որպես նվեր է մատուցել: Ըստ խոսնակի` Կրաֆթի պատմությունը չի համապատասխանում իրականությանը:

Tags: