Թուրքիայի Գեզի զբոսայգում ծավալվող իրադարձությունների հետևանքով տնտեսությունը մեծ վնաս է կրել:
“Նախատեսվող 32 մլն զբոսաշրջիկի և 25 մլրդ դոլար եկամուտի մասին կարելի է մոռանալ: Մինչև այս պահը Թուրքիա է այցելել 10 մլն զբոսաշրջիկ, իսկ մնացած 22 մլն զբոսաշրջիկի շուրջ անորոշ դրություն է ստեղծվել: Խոսքը 30 մլրդ դոլարի մասին է, ոչ թե 3-5 ղուրուշի”,- հայտարարել է Թուրքիայի Հյուրանոցատերերի և ձեռնարկատերերի միության նախագահ Թիմուր Բայընդըրը, հաղոդրում է թուրքական “Հուրրիյեթ” թերթը:
Թուրքիայում մեծ վնասներ է կրել նաև առևտուրը: Ըստ “Հուրրիյեթ”-ի` 552 տարվա պատմություն ունեցող Քափալըչարշը շուկայում առևտուրը գրեթե կանգ է առել, ինչը ևս պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկները զգուշանում են Ստամբուլ այցելելուց:
Tags: թուրքիա