Ճապոնիայում սև ձմերուկը աճուրդում վաճառվեց 3 հազար դոլարով

o_788077Վերջերս ճապոնական դելիկատես “Դենսուկե” ձմերուկների ներկայացուցիչը գնահատվել է 300 000 իեն (մոտ 3 հազար դոլար ): Տվյալ տեսակը ածխի  պես  սև գույն ունի, իսկ միջուկը կարմիր և շատ քաղցր, հաղորդում է Haber 35:

Այդ յուրօրինակ տեսակի ձմերուկները  աճեցվում են  ճապոնական Տոմա քաղաքում, որը գտնվում է Հոկայդո կղզու վրա:Այն հայտնագործել են 1980-ականերին, երբ բրնձի բերքը կտրուկ նվազեց: Որպեսզի գյուղատնտեսական վնասները փոխհատուցեն, որոշեցին օգտվել այս նոր տիպի ձմերուկների արտադրությունից: “Դենսուկե” անունը կազմված է երկու հիերոգլիֆից “օգնություն” և “բրինձի դաշտ”:

Միայն 2013 թ. աճուրդի են հանվել այս սեզոնի բերքից 100 ձմերուկ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 5-7 կգ: Ընդ որում,  գուրմանների համար դրանց արժանիքը շատ թարմ լինելն է, որի համար նրանք հազարավոր դոլարներ են վճարում: Առաջիկայում վաճառասեղանների վրա կհայտնվեն մոտ  60 հազար “Դենսուկեներ” : Իհարկե նրանք արդեն ավելի էժան կլինեն`ընդամենը  50-60 դոլար:

3000 դոլարը ունիկալ սև ձմերուկի համար դեռ վերջին  գինը չէ: Ինչպես հաղորդում է  Fox News, մայիսին երկու գյուղատնտեսական արտադրանքի արվեստի նմուշ վաճառվեցին  15 730 դոլարով: Այդ գումարը  գերազանցեց նախկին ռեկորդը, որ  2008-ին էր սահմանվել.   աճուրդում անհայտ գուրմանը “Դենսուկեի” համար վճարել էր  6 հազար դոլար:

Tags: