Ստամբուլում, Անկարայում և Էսքիշեհիրում ընդհանուր առմամբ 302 հոգի է ձերբակալվել, որոնք մեղադրվում են չթույլատրված ցույցերի և բողոքի ակցիաների մասնակցելու մեջ: Ստամբուլի անվտանգության վարչության աշխատակիցները 173 մարդ են ձերբակալել Թաքսիմի հրապարակում «անկարգություններին» մասնակից լինելու համար: Նրանց ներկայացվել է «ոստիկանությանը դիմադրելու», «հանրային գույքին վնաս հասցնելու» մեղադրանքներ: Նման մեղադրանքով 17 մարդ էլ ձերբակալվել է կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության կողմից:
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայի կենտրոնական Քըզըլայ հրապարակում տեղի ունեցած ցույցերի ժամանակ 105 մարդ է ձերբակալվել, որոնց շարքում եղել է նաև մեկ ռուս և մեկ իրանցի: Ինչ վերաբերում է Էսքիշեհիրին, ապա այնտեղ ձերբակալվել է 7 հոգի, որոնցից մեկը ֆրանսիացի:
