Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ հնարավոր է բանակ հանի ցուցարարների դեմ`նրանց լռեցնելու համար:
Ինչպես հաղորդում է թուրքական “Տ24” կայքը, Արընչը հեռուստատեսային ծրագրի ժամանակ մասնավորապես նշել է, որ եթե որտիկանության, ժանդարմերիայի ուժերը բավարար չլինեն, ապա զորքերը կարող են տեղակայվել քաղաքներում, որպեսզի ցույցերի ալիքը չտարածվի:
Հիեցնենք, որ Թուրքիայում լայն տարածում ստացած բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, ինչ իշխանությունները որոշեցին ծառահատել Ստամբուլի Գեզի այգին և այտեղ առևտրի կենտրոն կառուցել:
