Աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերի միլիոնատեր բնակիչները վերելակի փչանալուց հետո ստիպված են 97 հարկ ոտքով բարձրանալ

Princess Tower1Աշխարհի ամենաբարձր երկնաքերի բնակիչները ստիպված են ոտքով բարձրանալ 396 մետր ձգվող աստիճաններով, քանի որ բոլոր վերելակները միաժամանակ փչացել են:

413 մետր բարձրություն ունեցող Դուբայում գտնվող Փրինսիս Թաուեր կոչվող երկնաքերը ունի 97 հարկ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձր բնակելի շենք:

էլիտար շենքի բնակիչները ստիպված են բոլոր 97 հարկերը ոտքով բարձրանալ, քանի որ երկնաքերի բոլոր ութ վերելակները անցած շաբաթվանից ի վեր փչացել են:

Անցած տարի սեպտեմբերին բացված շենքում բնակարանների վարձույթը մեկ օրվա համար սկսվում է 140 ֆունտ ստեռլինգից, իսկ պենտհաուսները վաճառվում են ավելի քան 2 միլիոն ֆունտ ստեռլինգով:

Փրինսիս թաուերը ունի 763 շքեղ բնակարաններ, որոնցից բացվում է տեսարան դեպի մարդու կողմից ստեղծված Պալմա Ջումեյրա արվենիների կղզի, որտեղ ըստ տեղեկությունների՝ Դեյվիդ Բեքհեմը և Բրեդ Փիթը շքեղ փայտյա տներ են գնել:

Վերելակների աշխատանքը դադարեցվել էր հակահրդեհային համակարգից ջրի արտահոսքի պատճառով: Այժմ վերանորոգման աշխատաքները շարունակվում են:

78-րդ հարկում բնակվող բնակիչներից մեկը հայտնել է, որ երբ իրեն տեղեկացրել են վթարի մասին, ինքը ստիպված հյուրանոցում սենյակ է վերցրել, քանի որ հոգնեցուցիչ աշխատանանքային օրից հետո, ինքը չի կարող այդքան երկար բարձրանալ:

Վերելակներ արտադրող ընկերությունից հայտնել են, որ վթարի տեղի ունենալուց հետո իրենց աշխատողները դեպքի վայրում աշխատում են օրը 24 ժամ:

 

Tags: