Գեղարդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հոգու և սահել ձորակը

big_1371493399_1Հունիսի 17-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարդ գյուղի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արծրուն Վարդանյանը «ՎԱԶ-2121» մակնիշի 44ՏՍ999 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1988թ. ծնված Ռաֆիտա Բաբուրյանին և 2012 թ. ծնված Ռուզաննա Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Բաբուրյանը և Ռ.Հակոբյանը հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ.Բաբուրյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ռ.Հակոբյանինը՝ բավարար:
Հրշեջ – փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս:

 

Tags: