Սպիտակ տունը հրապարակել է Գուանտանամոյի ամենավտանգավոր բանտարկյալների ցուցակը

51bfa8e4-d997-4bad-d997-4ba2a428a37d.photo.0Սպիտակ տունը հրապարակել է Գուանտանամոյի ամենավտանգավոր  46 բանտարկյալների ցուցակը, հայտնում է ԲիԲիՍին: Ցուցակում այն կալանավորների անուններն են, որոնք համարվում են չափազանց վտանգավոր, որպեսզի նրանց ազատ արձակեն, միևնույն ժամանակ նրանց նկատմամբ դատավարությունը նույնպես անհնար է` ապացույցների անբավարարության պատճառով:

Սկզբում այդ ցուցակում  48 անուն էր, սակայն կալանավորներից 2 աֆղանցիներ վերջերս մահացան.նրանցից մեկն ինքնասպան եղավ,մյուսը մահացավ սրտային անբավարարությունից: Հիմնականում այս ցուցակում Եմենի ու Աֆղանսատանի քաղաքացիներ են:

Բարաք Օբաման իր  առաջին նախընտրական մրցապայքարում խոստացել էր փակել տխրահռչակ բանտը: Նախընտրական խոստումը նա կատարեց 2009-ին, անմիջապես պաշտոնավարության անցնելուց հետո: Սակայն Գուանտանամո բազայում դեռևս 166 բանտարկյալ կա:

Գուանտանամոն բանտ է ահաբեկչական ուղղվածություն ունեցող հանցագործություններում մեղադրվողների համար: Կալանավորների մեծամասնությունը բանտում է գտնվում առանց պաշտոնական մեղադրանքի ներկայացման:

Tags: