Ռուսաստանը զինում է Ադրբեջանին

13199631_news_bigpicՌուսաստանը սկսել է Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը, ներառյալ տանկեր, մարտական մեքենաներ ու հրետանի, հայտնում է  «Վեդոմոստի»-ն` հղում տալով ռուսական պաշտպանական արտադրության աղբյուրներին: Մատակարարման գործը սկսվել է 2013-ի գարնանը: Այդ պայմանագիրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գնահատում է 700 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար: Պաշտոնապես ոչ «Рособоронэкспорт»-ը և ոչ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարություննը դրա մասին մեկնաբանություններ չեն արել: Միևնույն ժամանակ 2012թ.  ԱՊԱ գործակալությունը տեղեկատվություն էր տարածել  Բաքվի` ռուսական տանկերի խոշոր խմբաքանակ  գնելու մտադրության մասին, սակայն համաձայնության մանրամասներ չեն հաղորդվում: “Վեդոմոստի”-ի աղբյուրները հաղորդում են, որ պայմանագրով նախատեսվում է  Ռուսաստանից գնել  94 հատ Տ- 90-Ս  տանկ, մոտ 100  ԲՄՊ-3 հետևակային  մարտական  մեքենաներ, 18    «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային  համակարգեր, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր,   նույնքան  «Վենա» տիպի  հրետանային համակարգեր  և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» սիստեմի վեց ծանր կրականետեր : Ընդ որում,  այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները: Թերթը նշում է, որ  Տ-90Ս կուղարկվի լրիվ կոմպլեկտավորմամբ: Ավելի վաղ Ռուսաստանն  ու Ադրբեջանը կնքել էին զենքի մատակարարման այսպիսի խոշոր պայմանագրեր, մասնավորապես  2010 և 2011 թթ.  երկրները պայմանավորվել էին Ռուսաստանից Ադրբեջան երկու դիվիզիոն  Ս-300ՊՄՈՒ-2  զենիթային հրթիռների համակարգեր   և  «Տօռ-2ՄԷ»  զենիթային հրթիռների կոմպլեքսի  մի քանի  մարտկոցների մատակարարման մասին: Բացի այդ,  Ադրբեջանը գնել է 60 ուղևորատար   Մի-17 և  и 24 Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ:

Այս պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է մոտ երեք միլիարդ դոլար:

Այսքանից հետո առնվազն կասկածելի են  Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Tags: