Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 16-ին, ժամը 23.25-ին, Սանկտ-Պետերբուրգ-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը մարտի 29-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Tags: ոստիկանություն
