Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խաղարկության մրցաշարին նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» Թբիլիսիում ընկերական հանդիպում անցկացրեց տեղի «Դինամոյի» հետ: Երկու երկրների չեմպիոնների մրցավաեճում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 1:1:
5-րդ րոպեին Ֆոֆանա Բեկոն միայնակ հայտնվեց դարպասապահի դիմաց և գրավեց թբիլիսցիների դարպասը, սակայն մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց: Այդուհանդերձ, 4 րոպե անց Բեկոն կրկին աչքի ընկավ և մրցավարը ցույց տվեց խաղադաշտի կենտրոնը:
Տանտերերը մեծ ջանքեր ներդրեցին պարտությունից խուսափելու համար: 64-րդ րոպեին «Դինամոյին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Գեորգի Պապավայի հեռահար հարվածից հետո գնդակը հայտնվեց «Շիրակի» դարպասում:
Tags: սպորտ, ֆուտբոլ