Հնդկաստանի մայրաքաղաքում Յամունա գետին մոտադիր շրջաններից ջրհեղեղի սպառնալիքի պատճառով սկսվել է բնակչության տարհանումը:
Այս տարի Հնդկաստանում անձրևների սեզոնը վաղ է սկսվել: Տեղումները սողանքների ու ջրհեղեղների պառճառ են դարձել, դրա համար էլ Նյու Դելիի իշխանությունները հրահանգել են տարհանված ընտանիքների համար վրանային քաղաքներ կառուցել:
Կիրակի ջուրը թափանցել է Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի տերմինալներ: Հազարավոր հյուրեր ու ուխտագնացներ չեն կարողացել այցելել հնդիկների համար սրբազան Ուտարաքհանդա տաճար: Տուժածների մի մասին իշխանությունները տեղավորել են տեղի դպրոցների ու քոլեջների շենքերում: Մարդկանց մեծամասնությունը սեփական տան կտուրներին է ծվարել , իսկ մի մասն էլ հայտնվել է ողողված ճանապարհներին:
Հյուսիսային շրջաններում սողանքների պատճառով զոհվել է ավելի քան 60 մարդ: Գանգեսն ու նրա վտակները դուրս են եկել ափերից: Ավերվել են հարյուրավոր տներ, 5 հոգուց բաղկացած մի ընտանիք կենդանի թաղվել է տան փլատակներում:
Օդերևութաբանները տեղեկացնում են, որ անձրևները մի քանի օր չեն դադարի:
Tags: ջրհեղեղ