Հողագետ,Երկրաբանական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը և բնապահպան Սիլվա Ադամյանը այսօր լրագրողներին ներկայացրեցին հայաստանում անպատացման տանող ներկայիս իրավիճակը, դրա տարածման վտանգներն ու հետևանքները, անապատացման դեմ պայքարի միջոցներն ու ուղիները:
Մասնագետների պնդմամբ` այս ոլորտում Հայսատանում աշխատելը չափազանց դժվար է դարձել, քանի որ երբ իրենք վեր են հանում խնդիրները և առաջարկում ծրագիր, սկզբում նկատում են պատկան մարմինների ոգևորությունը, սակայն վերջում պարզվում է, որ ոչ ոք չի պատրաստվում կյանքի կոչել ծրագիրը: «Վերջին անգամ նման բան եղավ կարկտահարության այն աղմկահարույց դեպքից ընդամենը 2 օր առաջ: Երբ մասնագետները զգուշացնում են, նրանց պետք է ոչ միայն ժպիտով լսել, այլև գործել` ըստ ծրագրի, որպեսզի խուսափենք նմանատիպ վտանգներից», – ասաց Աշոտ Խոյեցյանը:
Սիլվա Ադամյանն էլ իր հերթին ներկայացրեց մեր երկրի բուսական ու կենդանական աշխարհին սպառնացող ամենաիրական վտանգը: Ըստ նրա` պետք է հասկանալ, որ անգամ այն, որ գայլերը հարձակվում են մարդաբնակ տարածքների վրա պատճառն է անտառածածկ տարածքի անպատացման: Աշոտ Խոյեցյանն էլ հավելեց, որ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ անպատացումը սպառնում է անգամ բարձր լեռնային գոտիներին:
Tags: բնապահպանություն
