Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները մտադիր են Թուրքիա մեկնել և միանալ Ստամբուլի Գեզի այգու պաշտպանության գործին, հաղորդում է թուրքական “Ռադիկալ” թերթը:
Ֆեմինիստների տարածած հայտարարության համաձայն` իրենք այլևս չեն կարող դիտորդի դերում հանդես գալ, երբ “Թուրքիայի առաջնորդ Էրդողանը գազով թունավորում է Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարներին”:
“Մենք այլևս չենք կարող տեսնել, թե ինչպես է Էրդողանը երկիրն ավելի հետ տանում: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ ժամանակակից աշխարհի ողբերգությունն է”,- ասված է FEMEN-ի տարածած հայտարարության մեջ:
Ստամբուլ մեկնելու համար ֆեմինիստները ցուցարարներից խնդրում են հանգանակություն կազմակերպել և ինքնաթիռի երեք տոմս գնել իրենց համար:
Tags: թուրքիա, ֆեմեն