Յուրի Վարդանյանը ուղերձ է հղել ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդին

677877 SPORT-SIMVOLՂազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ԱՊՀ պայմանագրի մասնակից երկրների ֆիզիական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը առնչվող մի շարք հարցեր.

1.ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քաղաքականության հիմնական ուղղությունները

2.Մինչև 2020թ. ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման  ռազմավարության 2013-2015թթ միջոցառումների պլանը

3.Մինչև 2020թ.ԱՊՀ երկրների սպորտի ազգային ձևերի սատարման և զարգացման ծրագրի նախագիծը:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ուղերձ է հղել Խորհրդի նիստը նախագահող Ղազախստանի Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի գործակալության փոխնախագահ Էլսիյար Կանագատովին և խորհրդի անդամներին: Ուղերձում մասնավորապես ասված է. ”Հարգարժան Էլսիյար Բայմուհամեդովի.թույլ տվեք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ԱՊՀ անդամ երկրների Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում համագործակցության պայմանագրի մասնակից երկրների ֆիզիական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին մասնակցելու հրավերի  համար:

Տեղեկացնում եմ, որ նախարարությունում տեղի ունեցած կադրային փոփոխությունների պատճառով Խորհրդում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախկին ներկայացուցիչ Սամվել Պատվականի Խաչատրյանին փոխարինելու է փոխնախարար Նազարեթ Անդրանիկի Մնացականյանը:

Հարգարժան պարոն Կանագատով, օգտվելով առիթից ձեզ, գործադիր կոմիտեին և խորհրդի անդամներին ցանկանում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք,  վստահեցնում եմ, որ նախարարությունը այսուհետ ևս պատրաստ է ակտիվորեն համագործակցել և աջակցել խորհրդի աշխատանքներին:

Լավագույն մաղթանքներով` Յու. Ն.Վարդանյան”