Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարի հաղթողները հայտնի են

22286 սամբոՀայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը Հայաստան մարզական միության «Աշխատանք» մարզադահլիճում անցկացրեցին Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, որն այս տարի կազմակերպիչները նվիրել էին Հայաստանի սպորտի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին:

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում` 1981թվականին:  1983-95 – ին  Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին` 1989-1994 -ին, մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել` հատուկ նշանակության բեռների տեղափոխում: Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:

Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարի հաղթողներ դարձան` 48 կգ քաշային կարգում` Լենդրուշ Զատիկյանը Գյումրի, 52 կգ քաշային կարգում` Դավիթ Խաչատրյանը, Նոր Հաճն, 57 կգ`  Մաքսիմ Մանուկյանը, ԲԿՄԱ, 62 կգ` Գոռ Մալյանը, Գյումրի, 68 կգ` Մարտին Միրզոյանը, Արցախ, 74 կգ` Ռաֆիկ Մանուկյանը, ԲԿՄԱ, 82 կգ` Մհեր Կարապետյանը, Աբովյան, 90 կգ`  Էդիկ Պետրոսյանը, Սպիտակ, 100 կգ`  Տարոն Մելքոնյանը, Վանաձոր, +100 կգ` Արմեն Լևոնյանը, Եղվարդ:

Tags: