Մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել է 112 դիմորդ. սա քննությանը մասնակցած դիմորդների 1,6 տոկոսն է:
Նշենք, որ քննությանը մասնակցել է 6622 դիմորդ:
Մաթեմատիկայի կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ այս տարվա թեստերից գոհ է. շատ բարդ առաջադրանքներ չեն եղել և իսկապես գիտելիք ունեցող դիմորդը կարողացել է գրել ու համապատասխան գնահատական ստանալ:
«Այս տարվա թեստերը ոչ շատ դժվար էին, ոչ շատ հեշտ, խնդիրները լավ էին ընտրված»,- ասում է նա:
Անդրադառնալով թե կտրվող դիմորդների թվի և թե բարձր գնահատական ստացող դիմորդների թվի աճին 2012-ի համեմատությամբ` Մանուկյանն ասում է, որ կտրված դիմորդները պարզապես լավ պարապած չեն եղել. «Եթե նորմալ պարապած լինեին, գոնե միջին միավորներ կստանային, իսկ բարձր գնահատականներ շատ են ստացել, քանի որ շտեմարանի շատ բարդ խնդիրները թեստերում չեն եղել»:
Tags: բուհ, գնահատական, դիմորդ, ընդունելության միասնական քննություններ, կրթություն, միասնական քննություն