Վերջին 20 օրվա ընթացքում Անկարան մեծ վնաս է կրել

ankara Անկարայի քաղաքապետարանի ադմինիստրացիան հրապարակել է «Գեզի» այգու համար սկսված ցույցերի և բախումների արդյունքում քաղաքի կրած վնասները: Այսպես հաղորդվում է, որ մայիսի 31-ից Անկարայում սկսված ցույցերի հետևանքով տուժել է 381 մարդ, այդ թվում ոստիկանության 133 աշխատակից, որոնցից մեկը մահացել է: Հայտնի է նաև, որ տուժածների մեկ քառորդը դեռևս բուժում է ստանում հիվանդանոցներում:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ցույցերի ընթացքում այրվել և քանդվել են 132 պետական և մասնավոր գրասենյակ, 71 բանկի շենք և բանկոմատ, 74 մեքենա, 30 ավտոբուս, 4 հրշեջ մեքենա, 117 գովազդային վահանակ և ավտոբուսի կանգառ, 193 հսկման տեսախցիկ: Բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 944 մարդ:

 

Tags: ,