Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն մի հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ սկսված հուզումների վերաբերյալ: Նախարարը նկատել է, որ Թուրքիան կարծես երկու մասի է բաժանվել: «Էրդողանին արդեն հույս չի մնացել, որ կարող է միավորել մասնատված երկիրը՝ առաջացած երկու Թուրքիան: Հրապարակում երկու Թուրքիան իրար դեմ են կանգնել և սա միևնույն ժամանակ նաև Եվրամիության պարտությունն է»,-նշել է Բոնինոն:
Ինչպես հաղորդում «Դողան» լրատվական գործակալությունը` վկայակոչելով «ANSA» գործակալության փոխանցած լուրը, Բոնինոն ասել է, որ Եվրամիությունը ևս պատասխանատու է Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի համար: «Նոր թեմայով խոսակցություն բացելու և Էրդողանին դժվար դրության մեջ դնելու փոխարեն այս անգամ Եվրամիությունը սխալ կգործի և կփակի իր դռները»,-հայտարարել է նախարարը:
Հետաքրքրական է, որ Էմմա Բոնինոն իրեն ներկայացրել է որպես «Թուրքիայի բարեկամ» և նշել, որ սխալ է Թուրքիայում տեղի ունեցող դեպքերը հավասարեցնել «արաբական գարնան» հետ:
Tags: ԵՄ, թուրքիա