Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ժամանակ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: «Այսուհետ մենք համբերատար չենք լինելու այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, ովքեր ուժ են կիրառում»,-հայտարարել է Էրդողանը: Խոսելով վերջին շաբաթներին Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունների մասին՝ Էրդողանը նշել է, որ թուրք ժողովուրդը և կառավարությունը բացահայտել են այն խաղը, որը շատ պրոֆեսիոնալ կերպով մշակվել է արտասահմանում: Վարչապետի խոսքերով՝ ոստիկանությունը առաջնորդվել է բացառապես ողջամտորեն՝ կոչ անելով ցուցարարներին պահպանել հասարակական կարգը:
«Ոստիկանությունը այլևս չի հանդուրժելու իրավախախտների արարքները և պատշաճ կերպով կկատարի իր պարտականությունները: Ոստիկանությունը ավելի ուժեղ կդառնա»,-ընգծել է Էրդողանը:
Tags: Թայիփ Էրդողան, թուրքիա