Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են 2010թ-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած հայկական ընտանիքին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և հայկական ընտանիքի անդամներին տեղեկություն փոխանցել նրանց ազգականների վերաբերյալ:
2010թ-ի հունվարի 10-ին ՀՀ քաղաքացի Եղիշե Գևորգյանը (8 անգամ դատված) կնոջ և 3 երեխաների հետ հատել էր Ադրբեջանի սահմանը: Վերջիններս երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն են հայտնել, սակայն մինչ օրս պահվում են Ադրբեջանում:
Tags: Կարմիր խաչ
