Կոսմետիկ սովորական պրոցեդուրան 28-ամյա բրիտանուհու համար վերածվեց դաժան փորձության.Լուիս Ջեքսոնը թարթիչների երկարեցումից հետո հայտնվեց հիվանդանոցում: Հարսանիքից օրեր առաջ նա դիմեց գեղեցկության սրահ:Դիմահարդարը հատուկ սոսնձով նրա թարթիչները երկարացրեց արհեստական թարթիչներով: Մասնագետի խոսքով, գեղեցիկ թարթիչների էֆեկտը պետք է պահպանվեր 6 ամիս:
“Ես չէի կասկածում անգամ, որ գեղեցիկ տեսք ունենալու համար ստիպված կլինեմ առողջությունս վտանգել: Պրոցեդուրայից կես ժամ հետո մասնագետն ինձ հորդորեց աչքերս բացել, սակայն ես չէի կարողանում ոչ մի կերպ այդ անել: Գեղեցկության սրահում նստած, ես բղավում էի ցավից: Այդ պահին համոզված էի, որ կուրացել եմ ու այլևս երբեք չեմ տեսնի հարազատներիս: Իսկ երբ մի փոքր կարողացա բացել աչքերս` իսկույն ինձ նայեցի հայելում` դեմքս կրկնակի մեծացել էր”:
Բժիշկները վիրադանակի օգնությամբ փորձեցին դնովի թարթիչները հեռացնել,սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին: Ամեն անզգույշ քայլ կարող էր բարդացնել վիճակը: Աղջիկը հետաձգեց հարսանիքը: Եվ միայն մեկ ամիս անց, երբ դեմքի այտուցը վերջապես անցավ, այդ ժամանակ միայն նա կարողացավ արհեստական թարթիչներից վերջնականապես ազատվել:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Լուիսն իմացավ, որ չարաբաստիկ սրահը փակել են:
Այս դաժան փորձությունից Լուիսը դասեր քաղեց` նա հանգեց այն եզրակացության, որ տպավորիչ արտաքինի համար չարժե ենթարկվել նման տանջանքների: Նա հաստատ գիտի, որ այլևս երբեք չի համաձայնի թարթիչները երակարացնել:
Tags: դիմահարդարում