Ֆրանսիայի հարավում գտնվող Լուրդ քաղաքի հանրահայտ վանական համալիրից հազարավոր ուխտագնացներ են տարհանվել ջրհեղեղի պատճառով: Ուխտագնացության կենտրոնի ադմինիստրացիայի ներկայացուցիչները հայտնել են, որ արտակարգ դրության պատճառով հետաձգվել է ֆրանսիական Արրասի ու Իտալիայի հավատացյալների ժամանումը, որը նախատեսված էր հունիսի 19-ին: Հայտնել են նաև, որ անջատվել է եպիսկոպոսի տան ու հիմնական շենքի հոսանքամատակարարումը: Ադմինիստրացիան բացառել է ամբողջ սրբավայրի հոսանքազրկումը:
Լուրդի իշխանությունները վախենում են, որ ջրհեղեղի պատճառով տեղի կունենա կարճ միացում:Դրա պատճառով ուխտագնացներին խնդրում են մոտակա ժամանակներում քաղաք կատարելիք ուղևորությունները հետաձգել:
Նման հեղեղ եղել է 2012-ին: Այն ժամանակ պատճառված վնասը կազմեց 2,5 մլն եվրո: Փորձագետները ենթադրում են, որ այս տարի այդ վնասը շատ ավելին կլինի:
Tags: ջրհեղեղ