Շաբաթ օրը Թուրքիայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցելու են 24 ազգային հավաքականներ: Վերջիններս բաժանվելու են 6 խմբի: «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ առաջնության խաղերը կանցկացվեն Թուրքիայի 7 քաղաքների մարզադաշտերում: Այսպես Անթալիան, Բուրսան, Գազիանթեփը, Ստամբուլը, Տրաբզոնը, Ռիզեն և Կայսերին ընդունելու են աշխարհի երիտասարդական առաջնության խաղերը: Մրցաշարը կավարտվի հուլիսի 13-ին:
