Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դեմկուսից Արամ Սարգսյանը, անդրադառնալով Ազգային ժողովում լրագրող Գոհար Վեզիրյանի և պատգամավոր Վարդան Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Նախ, կարծում եմ, որ եթե պատգամավորները քննարկելու բան ունեին, պետք է առանձնանային և զրուցեին: Մյուս կողմից, իհարկե, լրագրողը պետք է չմիջամտեր: Սակայն անգամ եթե լրագրողը միջամտեց, պատգամավորին վայել չէ յուղ լցնել կրակի վրա: Գոնե այդ ժամանակ Մհեր Սեդրակյանը պետք է իր խոսակցությունը ընդհատեր և չխախտեր էթիկայի կանոնները»:
